ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Կուլտուրա չունեք

Կուլտուրա չունեք
20.11.2012 | 15:19

«Ես այստեղ հյուր եմ, փորձեք Ձեզ պահել տանտիրոջ պես: Երբ հյուրը խոսում է թույլ տվեք ավարտի: Տարրական կուլտուրա է»,- ԱԺ լսումների ընթացքում Նաիրա Զոհրաբյանին դիմելով, ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Իսկ ծագած բանավեճի թեման վերստին կալանավորների ինքնախեղմանն էր վերաբերում: Զոհրաբյանն այս հանդիմանությանն արժանացավ այն բանից հետո, երբ նախարարին ասաց. «Ինքնախեղումները շարունակում եք համարել նորմա՞լ երևույթ: Առաջին հերթին Ձեզ համար աննորմալ պիտի լիներ»: Թովմասյանի համբերությունը հատավ. «Պետք չէ տասնյակ անգամ կրկնել դա: Մեկ-երկու հոգի կա, որոնք դա արել են 13-14 անգամ: Ինձ համար մտահոգիչ է ցանկացած երևույթ»: Նախարարը կրկին հիշեցրեց, որ իր խոսքը լրագրողներն են աղավաղել` համատեքստից դուրս ներկայացնելով: «Եթե լրագրողն է համատեքստից դուրս ներկայացնում, ես կարող եմ հասկանալ, բայց եթե դա անում է որոշակի հավակնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, մեզ համար ո՛չ հասկանալի է, ո՛չ էլ ընդունելի»,- ընդգծեց նախարարը` պատգամավորին առաջարկելով իր նշած մեկ-երկու նման կալանավորների հետ ծանոթացնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ